Հայ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է, ու սկսվելու է պողպատյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է, ու սկսվելու է պողպատյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան




Վրա է հասել ճշմարտության պահը, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ոմանք իրենց թիմակիցներին իրենց կողքին պահելու համար ասում են՝ «արխային, ամեն ինչ որոշված է», իրենց գնացքը վաղուց գնացել է», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացու կամքի վրա ապօրինի ազդեցության որևէ փորձ անպատասխան չի մնալու։

«Հայ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է։ Այո՛, ամեն ինչ որոշված է, որովհետև ժողովուրդը իր մտքում, իր սրտում ամեն ինչ որոշել է, որոշել է, որ Հայաստանում ապագա կա», - ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ սկսվելու է պողպատյա հեղափոխություն։