Լրահոս

Աստղագուշակ՝ հունիսի 19-ի համար




Խոյ: 

Այսօր հատոկ ինչ-որ բանի մի սպասեք: Օրը կարող է ոչ սովորական և հիշարժան դառնալ, եթե ինքներդ ջանաք: Խոյերն այսօր անսովոր երևակայություն ունեն, և գաղափարներին, որ նրանք կհղանան, շատերը կնախանձեն: Կարելի է զբաղվել նաև այն գործերով, որոնց ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չեք դարձրել ծանրաբեռնվածության պատճառով: Հաջողության հասնելու ձեր շանսերն այսօր շատ բարձր են:

Ցուլ: 

Թվում է` արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Գործնականում դուք աստիճանաբար առաջ եք գնում, մոտենալով ամենակարևոր նպատակակետին: Կարևոր է, որ չշեղվեք ընտրած ճանապարհից` ինչ էլ ասեն կամ ինչ խորհուրդ էլ տան շրջապատի մարդիկ: Լավ կլինի, եթե զբաղվեք սիրած գործերով, որոնք կենտրոնացում են պահանջում` ձեռագործից սկսած` մինչև շախմատ:

Երկվորյակ: 

Այսօր ձեզ տհաճություն կպատճառեն փոքրիկ անհարմարությունները: Նշանի առանձիին ներկայացուցիչների այդ անհարմարությունները, որնք այլ օրերի գուցե աննկատ մնային, կհանեն հունից: Բայց փոխարենը, ձեզ երկար ժամանակով անհանգստացրած լուրջ խնդիրները կսկսեն աստիճանաբար լուծվել, և օրվա վերջում շատ Երկվորյակներ կթոթափեն կուտակված բեռն ու, թեթևացած, շունչ կքաշեն:

Խեցգետին: 

Շատ հաջող օր է, լի` հաճելի անակնկալներով և հետաքրքիր հանդիպումներով: Դուք ուրախանում եք կյանքով և շրջապատին վարակում ձեր լավ տրամադրությամբ ու լավատեսությամբ, դեպի ձեզ են ձգտում բոլոր նրանք, ովքեր այդ պահին չեն կարող պարծենալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ իրենց լավատեսությամբ: Մտերիմների հանդեպ հոգատարության համար դուք ժամանակը չեք խնայում, և ձեր բարյացակամությունն էլ ոչ ոք շահագործել չի փորձում:

Առյուծ: 

Մտախաբկանքներով մի տարվեք, աշխատեք ռեալ գնահատել իրողություններ: Այսօր կարող է թվալ, որ կարևոր գործի հաջողությունը մոտ է, միայն ձեռքդ մեկնիր, բայց իրականում այդպես չէ: Պետք է չարչարվել, և որքան շուտ սկսեք աշխատել, այնքան լավ: Շատ Առյուծներ հակված են գերագնահատելու շրջապատի մարդկանց, նրանց մեջ տեսնելու միայն լավը, ինչպես նաև սևեռվելու ուրիշի թուլությունների վրա:

Կույս: 

Մի վշտացեք, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես մտածում էիք: Արգելքները հաղթահարելի են, այսօր ծագող խնդիրների լուծումները ձեզ շատ բան կսովորեցնեն: Թափանցիկությունը, անկեղծությունը և շրջապատի հանդեպ ոչ ձևական հետաքրքրությունը կօգնեն ձեզ նոր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, բայց պետք է պատրաստ լինենք այն բանին, որ դրանք կարող են ինչպես ուրախություն, այնպես էլ խնդիրներ պարգևել:

Կշեռք: 

Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ ծագել, բայց արդեն կեսօրին հաղթահարած կլինեք դրանք: Կարևորն այն է, որ այդ ամենում չմեղադրեք ձեզ: Խնդիրը ձեր սխալների մեջ չէ, այլ ոչ միանշանակ այն հանգամանքների, որնք կարելի է ծառայեցնել սեփական հետաքրքրություններին: Ստուգեք ստացվող յուրաքանչյուր տեղեկություն, որովհետև այսօր ինչ-որ մեկը, հնարավոր է, կփորձի մոլորեցնել ձեզ:

Կարիճ: 

Շատ հանգիստ օր է սպասվում: Այն չի անցնի անիմաստ, եթե նախապես ծրագրավորեք անելիքը և խստորեն հետևեք ձեր պլաններին: Կարևոր և անսպասելի իրադարձություններն անհավանական են, իսկ, ահա, փոքր և հաճելի անակնկալներ չեն բացառվում: Չարժե ճակատագրական որոշումներ կայացնել: Այսօր ձեր կանխազգացողությունը սուր չէ, ինչպես դա լինում է սովորաբար:

Աղեղնավոր: 

Կարիք չկա ռիսկի դիմելու և զբաղվելու վտանգավոր և ձանձրացնող գործերով: Օրը հարմար է թեթև աշխատանքների, շրջագայությունների և այն մարդկանց հետ շփումների համար, որոնցից դուք դրական լիցքեր եք ստանում: Ձեր հոգեկան հավասարակշռության համար ձեզնից բացի ոչ ոք հոգալ չի կաևող: Այնպես որ, աշխատեք նաև այդ ուղղությամբ:

Այծեղջյուր: 

Բավականին շատ հարցեր կծագեն, որոնց պատասխանները ստիպված կլինեք գտնել ինքնուրույն: Մարդիկ, ովքեր միշտ հաճույքով էին խորհուրդներ տալիս, այսօր կասկածելիորեն լռում են և չեն ցանկանում որևէ պատասխանատվություն ստանձնել ձեր հաջողության հարցում: Ավելի լավ է կարևոր ոչինչ չձեռնարկել, բայց եթե դա անխուսափելի է, հենվեք ձեր կյանքի փորձի վրա: Շատ այծեղջյուրներ այսօր կզգան, որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ծանոթ են դեռ վաղ անցյալից:

Ջրհոս: 

Մի շտապեք և մի սկսեք գործել, քանի դեռ հստակ ծրագրեր չունեք: Ձեզ այսօր մտերիմները կարող են փակուղու առջև կանգնեցնել. նրանց արարքները և արտահայտությունները ձեզ համար անսպասելի են, իսկ դրանց շարժառիթները` անհասկանալի: Տեղի ունեցող ամեն ինչ կարելի է քննարկել հանգիստ, առանց վեճերի, պարզապես պատրաստ եղեք լսելու այն, ինչը դուր չի գա ձեզ:

Ձկներ: 

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքր տհաճություններ, բայց դրանք արագ կմոռացվեն, որովհետև օրվա մյուս կեսը բացարձակապես բարեհաճ է ձեր նկատմամբ: Համարձակ ձեռնարկեք նոր գործերի և ծրագրերի, որոնք գիտելիքներ, երևակայություն և նորարարություն են պահանջում, և թող ձեզ չվախեցնեն այդ ծրագրերի մեծ չափերը: Անպայման օգնականներ կունենաք այդ գործերում: