Անհնար է զսպել արցունքները․ ահա թե ինչպես են դիմավորում Ադրբեջանից վերադարձած Ալիկին
Ալիկին, ինչպես մեր մյուս վերադարձած տղաներին, դիմավորել են դհոլի տոնական հնչյունների ներքո։ Նրան մեծ ուրախությամբ են ողջունել բոլոր նրանք, ովքեր հավաքվել են վերադարձած երիտասարդի տան մոտ։ Բնականաբար, հավաքվածները չեն կարողանում զսպել իրենց հույզերն ու արցունքները։
Բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե մինչ այս միահամուռ ջանքերով աջակցել և հոգատարությամբ են շրջապատել զոհերի և գերիների ծնողներին, ապա հիմա ջերմությամբ, հոգատարությամբ և ուշադրությամբ պետք է շրջապատեն նաև վերադարձած տղաներին։
Վերադարձած տղաները երբեմն խոստովանում են, որ իրենք անցել են շատ աննկարագրելի դժվարությունների միջով, ականատես են եղել անպատկերացնելի իրողությունների։ Նրանց տեսածը կարելի է որոշակիորեն նշմարել նրանց աչքերում։
Ալիկի վերադարձի հուզառատ տեսարանը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։