Լրահոս

Քոչարյանի հանրահավաքին 50 հազար մարդ է մասնակցել. WarGonzo




WarGonzo նախագծի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Հայաստանում նախընտրական քարոզարշավը հասել է եզրափակիչ փուլին: Վաղը հայտարարվել է լռության օր, իսկ քվեարկությունը տեղի կունենա հունիսի 20-ին` կիրակի օրը:

«Հայաստան» դաշինքին՝ Քոչարյանի գլխավորությամբ, հաջողվեց շուրջ 50 հազար համախոհ հավաքել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Իսկ Քոչարյանի հակառակորդ` Վարչապետ Փաշինյանին, նախորդ օրը հաջողվեց ընդամենը 20 հազար մարդ հավաքել Երեւանի կենտրոնում:

Միևնույն ժամանակ, Քոչարյանը հայտնի է նրանով, որ բացահայտորեն պաշտպանում է Ռուսաստանի հետ դաշինքը՝ համարելով, որ Մոսկվան Հարավային Կովկասում անվտանգության միակ երաշխավորն է»: