Հայաստանի «ամենաաղքատ» պաշտոնյաները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի «ամենաաղքատ» պաշտոնյաները




Հեղափոխությունից հետո ՔՊ-ական պատգամավորները հայտարարում էին, որ իրենք որակապես տարբերվելու են նախկիններից, հասարակությունից չեն թաքցնելու իրենց ունեցվածքը, լինելու են թափանցիկ, ավելին՝ մնալու են «քյասիբ հեղափոխական»:

Ինչպես երևում է` մի շարք պաշտոնյաներ, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությունից բառացի են հասկացել «քյասիբ հեղափոխականի» դերում մնալու խոստումը և ոչ մի կերպ այդ դերից դուրս գալ չեն ցանկանում: Բանն այն է, որ չնայած բարձր աշխատավարձերին, երկու տարի բաշխվող պարգևավճարներին՝ մի շարք պատգամավորներ չեն հայտարարագրել ոչ մի անշարժ և շարժական գույք, ինչը, համաձայնեք, նոնսենս է:

Արփի Դավոյանը չի հայտարարագրել և ոչ մի տեսակի անշարժ գույք, հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է բնակվում սույն պատգամավորը; Վերջինիս համար մտահոգությունները մի փոքր փարատվում են միայն հայտարարագրած 8,945,560.00 գումարը տեսնելիս:

Արուսյակ Ջուլհակյանը նույնպես որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:

Նույնը վերաբերվում է նաև Արման Եղոյանին:

Թագուհի Ղազարյանը, ըստ իր հայտարարագրի, նույնպես չի հասցրել տնավորվել և նույնիսկ սեփական ավտոմեքենա չունի:

Մերի Գալստյանը նույնպես մոռացել է նշել իր անշարժ կամ շարժական գույքի առակայության փաստը:

Առանձնահատուկ «քյասիբների» շարքում է նաև Մխիթար Հայրապետյանը:

Ռուբեն Ռուբինյանը, Նոր Հայաստանում մի քանի պաշտոն փոխելով, այդպես էլ ձեռք չի բերել ոչ բնակարան, ոչ էլ ավտոմեքենա: Համենայնդեպս, վերջիններիս բացակայությունը աչք է ծակում պատգամավորի հայտարարագրում:

Մշտապես բոլորի վրա հոխոռտացող Վաղարշակ Հակոբյանը հայտարարագրել է ընդամենը «մեկ Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: