«Հանուն Հայաստանի և Արցախի ապագայի». Արթուր Վանեցյանը մասնակցեց քվեարկությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հանուն Հայաստանի և Արցախի ապագայի». Արթուր Վանեցյանը մասնակցեց քվեարկությանը


«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մասնակցեց քվեարկությանը: Նա լրագրողներին ասաց, որ քվերակելու է հանուն Հայաստանի և Արցախի ապագայի:

«Այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր Հայաստանի լինելու և չլինելու ընտրություն է», - նշեց թեկնածուն:

Մեկնաբանելով ընդդիմության նկատմամբ բռնությունները՝ նա ասաց, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է և նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:

«Նրանք հասկանում են, որ Հայաստանում այլևս երբեք վերարտադրվելու, իշխանություն կազմելու հնարավորություն չունեն: Ուստի, վերջին ճիգրեն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար», - ասաց վարչապետի թեկնածուն:

Արթուր Վանեցյանը մատնանշեց նաև բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգերը.

«Մեր քվեաթերթիկների վրա ինչ-որ նշում կա, ընտրատեղամասերում ընտրողներին մեր քվեաթերթիկները չեն տալիս, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են զինվորականներին, ոստիկանական ուժերի կողմից մեր շտաբների նկատմամբ իրականացվում են ճնշումներ: Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները: Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբաններին: Դա արվել է ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին 72 ժամով ընտրական գործընթացներից հեռացնելու համար»:

«Պատիվ ունեմի» վարչապետի թեկնածուի կարծիքով՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի:

«Ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն», - ասաց նա: