Ռոբերտ Քոչարյան. դեռ չեմ որոշել՝ հրաժարվել, թե ընդունել պատգամավորական մանդատը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոբերտ Քոչարյան. դեռ չեմ որոշել՝ հրաժարվել, թե ընդունել պատգամավորական մանդատը



Դեռ չեմ որոշել՝ հրաժարվել, թե ընդունել պատգամավորական մանդատը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես գործադիր իշխանության մարդ եմ: Դժվար եմ ինձ պատկերացնում օրենսդիր մարմնում: Իմ թիմի մի մասը կարծում է, որ ես պետք է լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես նման ցանկություն չունեմ: Դեռ վերջնական չեմ որոշել: Պետք է որոշում կայացնել սառնասիրտ, առանց էմոցիաների: Ես ինձ դժվար եմ պատկերացնում խորհրդարանում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: