Երևանում կրակոցներ են հնչել. ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում կրակոցներ են հնչել. ՖՈՏՈ




հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: