ԿԸՀ–ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԿԸՀ–ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները




«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԿԸՀ–ի նախնական արդյունքների համաձայն հաղթել է հունիսի 20–ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Այդ տվյալների համաձայն, Փաշինյանի օգտին քվեարկել է ընտրողների 53,92%-ը (687 414), Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքել է 21,04% (268 300), «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքել է 5,23% (66 647):

Չորրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 3,95% (50 419), հինգերորդ տեղում է Արամ Սարգսյանի գլխավորած «Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 3,4% (38 730):

Մնացած քաղաքական ուժերը հավաքել են 2%–ի պակաս։ Հայաստանում կուսակցությունների համար խորհրդարան անցողիկ շեմը 5% է, դաշինքների համար` 7%։

Ինչպես նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացված տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կամփոփվեն օրենքով նախատեսված ժամկետներում` քվեարկությունից յոթ օր անց։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն և 4 դաշինք։ Հայաստանում, ԿԸՀ–ի տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2մլն 591 հազար 316 մարդ։ Ընտրություններին մասնակցել է 1մլն 282 հազար 411 մարդ կամ ընտրողների 49,4%–ը։–0–