Ինչու է Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը տված հարցազրույցում Վանեցյանն ասել "Крым наш" և "Я кадровый чекист" - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչու է Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը տված հարցազրույցում Վանեցյանն ասել "Крым наш" և "Я кадровый чекист"



«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց նաև, թե ինչու է ասել "Крым наш"։

Արտահայտություն, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել։

«"Крым наш" ասելով եթե բառացիորեն եք թարգմանում, ստացվում է, որ Ղրիմը հայկական է։ Կարո՞ղ է ես նման բան ասեի։ Իհարկե ոչ։ Ի՞նչ եմ ես ասել։ Դա եղել է մի պատասխան, որն ունի շարունակություն։ Շարունակույունը հետևյալն է. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է, և ես զուգահեռներ եմ նցկացրել Արցախյան հակամարտության հարցի հետ։ Ասել եմ, որ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալու ՌԴ–ին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի, և առաջին հերթին պետք է հարգվի ՀՀ–ի ու հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք Արցախի հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,– ասաց Վանեցյանը։

Մեկնաբանելով մյուս արտահայտությունը Վանեցյանն ասել է, որ "кадровый чекист"–ը ԱԱԾ աշխատակիցների կարծրացած խոսակցական արտահայտություն է, որն այսօր էլ գործածվում է։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրել է, որ դեռ այդ պաշտոնում է հայտարարել, որ Հայաստանի ԱԱԾ–ն իրեն խորհրդային ՊԱԿ–ի իրավահաջորդը չի համարում։