Կապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0. Հայրապետյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0. Հայրապետյան




Կապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանից:

«Ըստ էության վերահաշվարկ չի եղել։ Երբ ԿԸՀ-ն հրապարակել է արձանագրություններն իր կայքում, մենք ուսումնասիրելով այդ արձանագրությունները, պարզել ենք, որ «Հայաստան» դաշինքի ձայների կողքը նշված է զրո։ Պահանջել ենք, որպեսզի փաստաթղթերը վերանայվեն ու արդյունքում պարզ է դարձել, որ մուտքագրել են թիվը զրո, բայց քվեաթերթիկներն ամբողջության հաշվարկված են եղել եւ տեղամասում էլ ֆիքսված է եղել»,- ասաց նա։

Հայրապետյանի խոսքով՝ հետեւանքն այն է, որ «Հայաստան» դաշինքի ձայներն այդքանով պիտի ավելանան. «Պետք է քննություն ընթանա, թե արդյոք միտումնավոր է արվե՞լ այդ գործողությունները, թե՞ ոչ»։

Դաշինքի անդամը պատմեց, որ ընտրություններից հետո մի շարք ահազանգեր է ստանում, որ իրենք չեն մասնակցել ընտրություններին, սակայն իրենց ստորագրությունը ընտրացուցակում կա. «Մի շարք խախտումներ ենք հայտնաբերում, ահազանգեր եմ ստանում, որ օրինակ՝ որդին չի մասնակցել ընտրությանը, սակայն իր ստորագրությունը ընտրացուցակում կա, կամ անձը մահացած է, բայց կրկին իր ստորագրությունը ընտրացուցակում կա»։