Լրահոս

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Ռաջաբովին




Փարիզում ընթացող արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցկացրած 9 պարտիաներից 3-ում հաղթանակ տարավ, մյուս 3-ում պարտվեց, ևս 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով, փոխանցում է Armsport.am-ը։

Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի , ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ:

Արոնյանը 12,5 միավորով 6-րդ տեղում է:

Կայծակնային խաղի ևս 9 տուր կանցկացվի հունիսի 22–ին։