Լրահոս

Ամերիկայի գավաթ. Բրազիլիան կամային հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին


 
 Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության չորրորդ տուրում բրազիլացիները 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել Կոլումբիայի հավաքականի նկատմամբ:

Մինչև 78-րդ րոպեն կոլումբացիները առջևում են եղել հաշվի մեջ, սակայն նախ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հավասարեցրել է հաշիվը, իսկ հաղթական գոլն ավելացված ժամանակի 10-րդ րոպեին խփել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն:

3 խաղից հետո Բրազիլիայի հավաքականը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 100 տոկոսանոց ցուցանիշով՝ 9 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող Կոլումբիան ու Էկվադորն ունեն 4-ական միավոր:

Ամերիկայի գավաթ, B խումբ

4-րդ տուր

Բրազիլիա - Կոլումբիա՝ 2:1

Ռոբերտո Ֆիրմինո, 78, Կազեմիրո, 90+10 – Լուիս Դիաս, 10

Էկվադոր - Պերու՝ 2:2

Ռենատո Տապիա, 23, Այրտոն Պրեսիադո, 45+3 – Ջիանլուկա Լապադուա, 49, Անդրե Կարիլյո, 54