Լոռու մարզպետը հերքում է, թե ծեծել է Օձունի համայնքապետին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լոռու մարզպետը հերքում է, թե ծեծել է Օձունի համայնքապետին


Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է, թե ծեծել է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին։

«Նման բան չի եղել», - այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց մարզպետը։

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, հաղորդում են ՄԻՊ-ից։

Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծել են: