Հայկական կողմն ադրբեջանական ԶՈՒ–ի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՀՀ ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկական կողմն ադրբեջանական ԶՈՒ–ի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՀՀ ՊՆ




ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը գնդակոծել է Թովուզի ադրբեջանական դիրքերը։

ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դա հերթական ապատեղեկատվությունն է։

«Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,–ասացին ՊՆ–ից։

Հիշեցնենք Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել էր, թե հունիսի 24-ին ժամը 14:30-ից, ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզի շրջանի Մունջուղլու գյուղի ուղղությամբ։