Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին կանչել են հարցաքննության ու զգուշացրել՝ չներկայանալու դեպքում բերման կենթարկեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին կանչել են հարցաքննության ու զգուշացրել՝ չներկայանալու դեպքում բերման կենթարկեն




44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորը՝ Մանիկ Աճեմյանին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործի շրջանակներում ՀՔԾ-ն վկայի կարգավիճակով կանչել է հարցաքննության։

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես՝ որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ։ Հ.Գ․ Վերջապես հարգել սովորեք»,- գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

ՀՔԾ ծանուցագրում նշված է, որ չներկայանալու դեպքում բերման են ենթարկելու հերոսի մորը։

Նշենք, որ Ալբերտ Հովհաննիսյանի մայրն աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։