Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ․ Բայրամով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ․ Բայրամով




Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը TRT-ին տված հարցազրույցում:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի` անկախության ձեռք բերումից ի վեր սա առաջին անգամն է, երբ մեր երկրները եզակի հնարավորություն ունեն կարգավորել իրենց հարաբերությունները»,- ասել է նա: Նրա խոսքով` «առաջին անգամն է, երբ օկուպացման փաստ չկա»: Ադրբեջանի կողմից հայկական տարածքի օկուպացիան հաշիվ չէ, կարծում է Բայրամովը:

«Այս պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը` հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւի վրա: Գրավված յոթ շրջաններից չորսն ազատագրվել է ռազմական գործողությունների արդյունքում, իսկ երեքը հիմնված են այդ եռակողմ հայտարարությունների վրա: Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ մեր երկու երկրների միջեւ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ, եւ մենք դա ենք առաջարկում»,- ասել է Բայրամովը` հավելելով, որ իրենք Հայաստանից նույն մակարդակի քաղաքական կամք են ակնկալում:

Հիշեցնենք, որ Հադրութի եւ Շուշիի գրավումից բացի, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք եւ հրաժարվում է դուրս գալ: