ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել



Արցախի Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման պայմաններում տարվում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքներ, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Բջջային աշտարակներից բացի՝ կտեղադրվի սարքավորում՝ անլար լայնաշերտ ցանց ստեղծելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել տեղեկատվության փոխանակման արագությունը, բարելավել հաղորդակցությունը:

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում աշտարակների մի մասը վնասվել է, ինչի պատճառով բջջային կապը շատ բնակավայրերում բացակայում էր և մինչ այժմ անկայուն է: