«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին

 


Հայ ռազմագերի Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո ձերբակալել են Հադրութում, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորի հարցին, թե արդյոք նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։ 

Ադրբեջանում հերթական դատավարությունն է ընթանում, մեղադրյալ աթոռին հայ զինծառայողներ են, որոնք գերեվարվել են պատերազմից հետո: