Միայն թե տեսնեք՝ Ռիչարդ Մադլենյանը, առանց շունչ քաշելու, ինչպես է գովում Աշոտ Փաշինյանի ճաշակը, գեղեցկությունն ու խելքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միայն թե տեսնեք՝ Ռիչարդ Մադլենյանը, առանց շունչ քաշելու, ինչպես է գովում Աշոտ Փաշինյանի ճաշակը, գեղեցկությունն ու խելքը



2018-ից դմփ-դմփ-հուից հետո մենք ականատես եղանք շատ քաղաքականացված հայտնիների հայտարարությունների, ովքեր, իրար հերթ չտալով, փորձում էին խորտակվող նավը մկան պես լքել՝ պնդելով, որ իրենք հալածված էին մինչ այդ: Հեռացնում էին հին լուսանկարները և տեսանյութերը, որոնք որևէ առնչություն ունեին նախկինների հետ: Մոռանալով իրենց անցյալը՝ նրանց թվում էր, թե մենք էլ կարճ հիշողություն ունենք և չենք հիշում` ինչպես էին նախկինում խոնարհվում տվյալ իշխանության առաջ՝ քիթը գետնին կպցնելով, հետո ասում՝ մենք պարզապես ջենթլմեն էինք, հիմա էլ ցույց են տալիս, որ ամբողջ սրտով դեմ են ներկայիս իշխանությանը:

Starnews-ի աչքից չի վրիպել երգահան Ռիչարդ Մադլենյանի վերջին հարցազրույցը, որում ոչ բառիս բուն իմաստով, սակայն ամեն դեպքում խոնարհում ու փառաբանում է Աշոտ Փաշինյանին:

Ըստ Ռիչարդի՝ Աշոտը մեծագույն տպավորություն է թողել իր վրա (մեծագույնը բառը հենց Ռիչարդն է օգտագործել)

«Իր վարքագծով, իր շարժուձևով, իր մոտեցմամբ ու իր կրթվածությամբ ու երաժշտական ճաշակով մեծագույն տպավարություն է թողել ինձ վրա: Ես կերազեի, որ մեր բոլոր ժամանակներում եղած գործիչների որդիները կամ բարեկամները գոնե լսեին այն երաժշտության կեսը կամ գոնե կեսի կեսը, որը լսում է Աշոտ Փաշինյանը: Հանկարծ չքաղաքականացնեք, ես քաղաքական ոչ մի ուղղավածություն չունեմ, բայց ինչը ճիշտ է, պետք է ասել, գեղեցիկ բանը պետք է ասել, երբ տեսնում ես գեղեցիկ մարդ է, գեղեցիկ ճաշակով, որը նպաստում է քո հասարակության ճաշակ ձևավորելուն, որ շնորհքով մարդ ես տեսնում, ինչո՞ւ չխոսալ»:

Ռիչարդ ջան, չենք կարող չմեջբերել Սերժ Սարգսյանի հայտնի՝ «յա՞, իրոք» արտահայտությունը, քիչ է մնում Աշոտի քայլած ճանապարհը համբուրես ու դեռ ասում ես, որ քաղաքական հայտարարություն չես անում, իբրև թե անմեղ ձևով կարծիքդ ես արտահայտում:



Իսկ հիմա ուշադրություն, ամենակարևորը՝ Ռիչարդը այսքան սեր խոստովանելուց հետո, նշում է, որ Աշոտին անձամբ չի ճանաչում, պարզապես հեռակա գիտի: Ռիչարդ, բա դու այսքանը Աշոտի ճաշակի ու կրթվածության մասին խոսում ես հեռվից, որ իմացար ու գժվեցիր, բա մոտիկից, որ ճանաչեիր, ինչ կանես:



Ինչևէ, Ռիչարդ, այսքանը գրում ենք, որ վաղը ու մյուս օրը չասես՝ չես ասել այսքանը, դու երգահան ես ու Աշոտին դիտարկել ես միայն երաժշտական մասով ու գեղեցկությունն ես գնահատել, չնայած՝ ի՞նչ ենք խոսում, նման ռոմանտիկ հայտարարություններ անողը, վաղն էլ կասի՝ կներեք, ես արդեն ասել եմ, որ Աշոտին չեմ ճանաչում: