«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,91 տոկոսը. ԿԸՀ-ն ամփոփել է վերջնական արդյունքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,91 տոկոսը. ԿԸՀ-ն ամփոփել է վերջնական արդյունքները




Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,91 տոկոսը։

ՀՀ երկրորդ նածագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,9 տոկոս ձայն։

Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի կարողացել հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։

Սակայն, ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,22 տոկոսը։