Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. խոսնակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. խոսնակ


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետն՝ իր թիմի հետ միասին, ակտիվորեն շարունակում է աշխատանքը: Շարունակում է իրացնել այն մանդատը, որը նրան 2018-ին տվել են երևանցիները, իսկ այդ մանդատը երևանցիները նրան տվել են 5 տարի ժամկետով»,- ասել է նա: