Ինչ վիճակ է սահմանին. ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ վիճակ է սահմանին. ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել

 


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից: