Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Օլիմպիական ուղեգիր նվաճեց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Օլիմպիական ուղեգիր նվաճեց




Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ստացել։ տեղեկությունը հայտնում է Հայաստանի օլիմիպական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Այսպիսով, Տոկիո մեկնող հայաստանցի մարզիկների թիվն արդեն 14 է:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող թիմի կազմում են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ մեր թիմին նոր համալրումներ են սպասվում։