Լրահոս

«Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր Գաբի»․ Լուիզա Ղամբարյանի շնորհավորանքը դստերը


Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի դուստրը՝ Գաբին, այսօր նշում է ծննդյան օրը։

Դերասանուհին այդ առիթով հրապարակային շնորհավորել է դստերը՝ նրա հետ ջերմ լուսանկար հրապարակելով։ «Նվիրական սիրո, համբերատար աշխատանքի եւ գիտելիքի ձգտման մեջ է կյանքի հաղթանակը. Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր Գաբի»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Լուիզա Ղամբարյանը դստեր հետ լուսանկարներ տեղադրել է նաեւ Stories բաժնում՝ գրելով․ «Բարով ես ծնվել, բալես»։