«Լռեք ինքներդ ձեզ հետ, երբեմն մնացեք մենակ՝ էլի ինքներդ ձեզ հետ». Նազենի Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լռեք ինքներդ ձեզ հետ, երբեմն մնացեք մենակ՝ էլի ինքներդ ձեզ հետ». Նազենի Հովհաննիսյան




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Լռությունը վերականգնում է: Ես առհասարակ լռակյաց եմ, աղմուկ չսիրող, ֆիզիկապես էլ՝ իմ միջավայրում, ավելի շատ գերադասում եմ լռել, քան խոսել, թեև գործս անմիջականորեն կապված է խոսքի՛ հետ:

Բայց լուռ լինել չի՛ նշանակում չԳՈՐԾԵԼ:

Միտքն անդադար է, չհոգնող ու հավերժ ստեղծագործող: Եթե մտքում մի բան դրեցի, էլ վերջ)....
Հիմա ասածս ինչ է. էնքան անելիք ունենք մեր կյանքում, էնքան կիսատ մնացած երազանք ու թերի արած գործ, որ էլ ժամանակ չպիտի վատնենք անհարկի աղմուկի, մեզ սպանող կասկածների ու մանավանդ՝ հուսահատության վրա:

Իսկ հաջողությունը սկսվում է ԱՄԵՆԱՓՈՔՐ կիսատ գործերն անգամ ավարտելուց:
Երբ հարցնում են ինչպե՞ս հասկանալ ինչ ենք ուզում. ես միշտ ասում եմ, նախ հասկացեք Ի՞նչը չեք տանում ամբողջ էությամբ, բացասեք ձեր կյանքում այն ամենն ինչ անընդհատ ընկճում է ( խոսքը կենցաղային ու աշխատանքայինի, կամ շփումների մասին է), շփվեք ինքներդ ձեզ հետ )))
Լռեք ինքներդ ձեզ հետ, երբեմն մնացեք մենակ՝ էլի ինքներդ ձեզ հետ, ես գիտեմ, որ կենցաղային գերծանրաբեռնվածությամբ շատերի համար մեծ խնդիր է, բայց ՊԵՏՔ Է:

Մեծ նպատակներից առաջ ամենափոքր քայլեր են պետք. աննշան թվացող, բայց հետո շինության հիմնաքարը դարձող:

Հ.Գ. Էս քամարս շատ հին է, իմ հավաքածուից է: Մի ժամանակ ունեցածս բոլոր ուժերը ներդնում էի՝ երկրից գնացող ու իրենց հին քամարները վաճառողներից այս գոտիներն առնելու վրա, որ թշնամիները կամ օտարազգիները չառնեն... ( շատ են տանում երկրից)...
Ինչևէ, որոշել եմ հաճախ կապել: Մշակույթն ու արժեքը պրակտիկ կիրառությամբ են ապրում, եկեղեցական տաճարներից մինչև արվեստի գեղեցիկ գործեր կամ լեռներ, մեզնով են ու մեր ուշադիր մասնակցությամբ են Ապրում ու արժեվորվում:

Լավ օր բոլորիդ»: