«Կյանքիս ամենատարօրինակ պատմության մեջ ընկա օրերս. ընտրություններից առաջ ՀՀ պիտի թռնեի… որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել ու տեղ ամրագրեցի… կոլոտ վարսավիրը գործի անցավ… -Որտեղացի՞ ես: -Ադրբեջանից։ -Իսկ դու՞: -Ես էլ ՀՀ-ից եմ». ահա թե ինչպես է ավարտվել Սևան Ղազարյանի և ադրբեջանցի վարսավիրի հանդիպումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կյանքիս ամենատարօրինակ պատմության մեջ ընկա օրերս. ընտրություններից առաջ ՀՀ պիտի թռնեի… որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել ու տեղ ամրագրեցի… կոլոտ վարսավիրը գործի անցավ… -Որտեղացի՞ ես: -Ադրբեջանից։ -Իսկ դու՞: -Ես էլ ՀՀ-ից եմ». ահա թե ինչպես է ավարտվել Սևան Ղազարյանի և ադրբեջանցի վարսավիրի հանդիպումը




Ընտրություններից առաջ պիտի թռնեի Հայաստան, որոշեցի մազերս կտրել, վարսավիրը Ադրբեջանցի էր․․․ Անակնկալի եկած լռում է, Մեկ էլ հանկարծ ասեց…Սևան Ղազարյան



Սևան Ղազարյանը ֆեյսբուքյան գրում է. Կյանքիս ամենատարօրինակ պատմության մեջ ընկա օրերս։
Ընտրություններից առաջ ՀՀ պիտի թռնեի։ Որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել ու տեղ ամրագրեցի։
Վարսավիրանոցի անունը Goodfellas է՝ կահավորված Սկորսեզեի հայտնի կրի մինալ դրամայի մոտիվներով։

Ուրեմն նախատեսված ժամին ես գնում եմ։ Ծխեցրած վիսկու հոտով լցված կիսախшվшր սենյակի պատերին փակցված են Ռոբերտ դե Նիրոյի և 50-ականների նյույորքյան մшֆիnզների լուսանկարներ։ Հնաոճ հագուկապով ու դասական կեպիով կոլոտ վարսավիրը արտիստիկ շարժումներով և արևելյան շnղnքnրթ կիսաժպիտը դեմքին հրավիրեց նստել։ Ֆիլմի պատկերներից ներշնչված՝ հանդիսավորապես ընկ ղմվեց բազկաթոռի մեջ ու մտովի տեղափոխվեցի Վիտո Ջենովեզեի թե Լաքի Լուչանոյի աշխարհ։



Իսկ կոլոտ վարսավիրը գանգսթերական ոճի գլխարկը ուղղեց ու փnւթաջանորեն գործի անցավ։
Մազերի ձևի եւ ոճի մասին սովորական հարցեր էր տալիս ու քանզի ջшր դվшծ անգլերենով էր խոսում, հարցրեցի ի միջի այլոց.

-Որտեղացի՞ ես: -Ադրբեջանից։ -Իսկ դու՞: -Ես էլ ՀՀ-ից եմ։

Անակնկալի եկած լռում է, սակայն շարունակում է իր գործն անել ու դզզոցով մաքրում է ականջիս վերևի մազերը: Մեկ էլ հանկարծ.

— Ձեր մոտ ընտրություններ են, չէ՞: — Հա, վաղը թռնում եմ Երևան: — Ես էլ մի քանի ամիս առաջ Բաքվից եմ էկել աշխատելու։ Ռուսերեն խոսում ես, չէ՞։ — Հա, սակայն չեմ սիրում ռուսերեն խոսել:

Դզզիկը դրեց մի կողմ, ձեքին մկրատ վերցրեց և մազերս վարժ խրթխրթացնելով ասում է.



— Տեսա՞ր Ղարաբաղում ինչ կատարվեց։ — Տեսա։ Ես այնտեղ էի: — Պատ երազմին մասնակցե՞լ ես: — Հա, ես Կարմիր Շուկայի մոտ էի, իսկ դու մասնակցե՞լ ես: — Չէ … ես 2016 ապրիլ ամսին եմ մասնակցել։

Լռեց, սկսեց шնhшնգիuտ շարժումներ անել, սակայն գլուխը կախ շարունակում է մկրատով խրթխրթացնել
Այնուամենայնիվ լռությունը խшխտեցի.

— Բան չկա, մյուս անգամ մենք կհաղթենք։ Հաշիվը՝ 1:1 է հիմա:
Լռեց մի պահ, սակայն պատասխանեց՝ մինչ шծելիով պարանոցս էր մաքրում.

— Չես ուզում, էլի խաղաղույթուն լինի…

— Արցախը ճանաչեք ՀՀ-ի մաս ու խաղաղություն կլինի։ Ա ծելին հեռացրեց պարանոցիցս և գործ անելը թողեց.



— Արի չշարունակենք։ Դու քոնն ես պնդելու, ես՝ իմը։ Ես իմ գործը կվերջացնեմ, մազերդ լավ կկտրեմ և կբшժшնվենք։ Ամեն մեկս՝ իր ճամփով։ Այդպես էլ արեցինք։ Էլ բան չխոսեցինք։ Մենակ թե գործն ավարտելուց հետո մի քանի անգամ հարցնում էր.

-Նորմա՞լ եմ կտրել, չէ՞։ Հավանում ես չէ՞։ Հետո չասես՝ Ադրբեջանից էր ու դրա համար էլ լավ չկտրեց մազերս։

Գործը ավարտելուց հետո առաջ ընկավ, դուռը բացեց ու հետս դուրս էկավ դուրս։ Ծխախոտ առաջարկեց՝ hրшժшրվեցի։ Խնդրեց հինգ րոպե սպասել ու կրկին խաղաղությունից սկսեց խոսել։ Ես նույն բանը ասեցի։ Զրույցը նորից չստացվեց և ես դանդաղ քայլերով հեռացա։

Հեռանալիս մտածում էի՝ ինչ կլիներ, եթե մկրատը հանկարծ ձեքից խլ եի և մտցնեի մազերս կտրող թուրքի բու կը։ Ար յունը երևի շիթ-շիթ կչռչռար թուրքի կոկորդից գանգսթերական մոտիվներով այդ սենյակում և ես հավանաբար Երևանի թռիչքից կուշանայի… Ու այժմ մտածում եմ՝ «պшտ երшզմ թե խաղաղություն»-ը կե ղծ երկընտրանք է։ Պшտ երազմն էլ, խաղաղությունն էլ ինքնանպատակ չէն։



Պшտե րшզմը ցանկալի խաղաղության հասնելու միջոց է։ Կա խաղաղություն իրենց պայմաններով եւ կա խաղաղություն մեր պայմաններով։ Պшտ երшզմը մեր պայմաններով խաղաղության հասնելու միջոց է։ Այժմ ազերիները իրենց պայմաններով են ցանկանում խաղաղություն հաստատել։ Մեր հոգիները կխաղաղվեն մի օր։ Կխաղաղվեն, երբ նրանց պшրտшդրենք խաղաղ համակեցության մեր պայմանները…