Սիլվա Հակոբյանը հղի՞ է. պարզաբանում է երգչուհին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիլվա Հակոբյանը հղի՞ է. պարզաբանում է երգչուհին




Օրերս Starnews-ը տեղեկություններ էր ստացել, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը հղի է: Ընդ որում՝ դրան զուգահեռ երգչուհին լուսանկարներ էր հրապարակում, որոնցում, կարծես թե, քողարկում էր փորիկը:



Այս առիթով Starnews-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ պարզելու արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությունը: Սիլվան հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ նման բան լինելու դեպքում՝ անձամբ կհայտնի, քանի որ թաքցնելու բան չունի:

Հավելենք, որ Սիլվան դուստր ունի՝ Միլային, ում կարող ենք անվանել Իստագրամի ամենահայտնի փոքրիկներից: Սիլվան պարբերաբար տեսանյութեր է հրապարակում նրա մասնակցությամբ, վերջերս էլ Միլան մայրիկի հետ բեմ էր բարձրացել: