Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է բանակցություններ սկսել պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է բանակցություններ սկսել պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ



Բաքուն Երևանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: 

«Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը, բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձևավորումը այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շնորհիվ ստեղծվել է աննախադեպ շանս»,- ասել է Բայրամովը: Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից դրական արձագանք է ակնկալում խաղաղարար նախաձեռնությունների համար: