«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին




Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։