Առաջնագծի զինվորականները ամիսներով չեն վճարվել. պատգամավորը ճշտել է ահազանգի իսկությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջնագծի զինվորականները ամիսներով չեն վճարվել. պատգամավորը ճշտել է ահազանգի իսկությունը




Հունիսի սկզբին ստանում էի բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Արարատի Զոդի զորամասից Գեղարքունիք տեղափոխված և Վերին Շորժայում ծառայություն իրականացնող Զոդի պայմանագրայինները Վերին Շորժայում ծառայության համար աշխատավարձ չեն ստանալու: Այսինքն՝ զինվորականները ամիսներով առաջնագծում ծառայություն են իրականացրել, բայց չեն վճարվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշել է, որ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ բարձրացնելով նաև զինծառայողների հավելավճարների/լրավճարների վերաբերյալ հարցը:

Պատգամավորը ստացել է դիմումի պատասխան գրությունը և արդյունքում Զոդի զորամասի բոլոր պայմանագրային զինծառայողները, որոնք ընդգրկված են եղել և ներկայումս ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում մարտական առաջադրանքի կատարման և մարտական հերթապահության, ստացել են իրենց ամենամսյա դրամական բավարարումը։

«2021թ. հուլիս ամսից հետո թվաքանակների հաստատման դեպքում Զոդի զորամասի համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով կհաշվարկվեն և բոլոր այն պայմանագրային զինծառայողներին, որոնք գտնվել են Վերին Շորժայում, կվճարվեն մարտական հերթապահության համար նախատեսված հավելումները՝ փաստացի ծառայած օրերի դիմաց։

Բարի և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինծառայողներին: Գիտեք՝ ձեր բոլոր խնդիրներին անդրադառնում եմ արտահերթ և հրատապ կարգով: Եվ ուրախ եմ, որ ինչ-որ կերպ նպաստում եմ դրանց լուծմանը», - նշել է Թովմասյանը։