Ինչպե՞ս և ո՞ւմ հետ է Անահիտ Սիմոնյանն անցկացրել իր ծնունդը. Հայկոն շնորհավորե՞լ է նրան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս և ո՞ւմ հետ է Անահիտ Սիմոնյանն անցկացրել իր ծնունդը. Հայկոն շնորհավորե՞լ է նրան




Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը երեկ՝ հունիսի 23-ին, նշում էր իր 34-ամյակը: Անահիտը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, շատերը նրա մասնակցությամբ սթորիներ էին տեղադրել:

Անահիտը ներկայացրել է լուսանկարներ, թե ինչպես է տոնել ծննդյան օրը: Դրանցից կարող ենք ենթադրել, որ Անահիտը խնջույք չի կազմակերպել, պարզապես օրն անցկացրել է որդու հետ՝ կատակելով, որ իրենք թոշակառուներ են:







Ուշագրավն այն է, որ Հայկոն որևէ ձևով հրապարակավ չի շնորհավորել նախկին կնոջը, այն դեպքում, որ գրեթե բոլոր հարցազրույցներում Անահիտը նշում է, որ իրենց հարաբերությունները հիմա շատ ավելի լավն են, քան նախկինում:

Հավելենք, որ վերջերս Starnews-ը գրել էր այն մասին, որ Հայկոն ըստ լուրերի՝ ամուսնալուծությունից հետո տարվել է խմիչքով, գրեթե բոլոր նկարներում նա ոգելիցի համար նախատեսված բաժակով է:

Հիշեցնենք նաև, որ օրերս Անահիտը խոստովանել էր, որ Հայաստանից հեռանալու մասին է մտածում: