Զինված ուժերում մեկնարկել է զորցրումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զինված ուժերում մեկնարկել է զորցրումը




Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

«Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 21.00-ը՝ 85-01, 85-02 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։