Ադրբջանի ԱԻՆ–ը երկրորդ օրն է չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկվծ անտառային հրդեհը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբջանի ԱԻՆ–ը երկրորդ օրն է չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկվծ անտառային հրդեհը



Ադրբջանի ԱԻՆ–ը երկրորդ օրն է չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկվծ անտառային հրդեհը։

Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանում շարունակվում է երեկ` հունիսի 30-ին բռնկված հրդեհը։

Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 օր է փորձում է մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը։ Բայց անարդյունք, քանի որ հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում։

Հրդեհի մարմանը, բացի հրշեջ ջոկատներից, մասնակցում է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ավիախմբի ուղղաթիռը:
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև , որ հրդեհը տարածվել է Ֆիզուլիի ականապատված տարածքում, որը մասամբ ներառում է անտառային գոտին։