Լեւոն Արոնյանը թայ–բրեյքում հաղթեց Մագնուս Կարլսենին եւ դուրս եկավ եզրափակիչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեւոն Արոնյանը թայ–բրեյքում հաղթեց Մագնուս Կարլսենին եւ դուրս եկավ եզրափակիչ

 


Լեւոն Արոնյանը (2781) դուրս եկավ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին (2847):

Կիսաեզրափակիչի երկրորդ օրը հայ գրոսմայստերը հիմնական չորս պարտիայում արդյունքում հաղթեց 3։1 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով եւ պայքարը տեղափոխեց թայ–բրեյք։ Առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։

Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ տարավ երկու պարտիայում էլ՝ 2։0։

Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը, որը թայ–բրեյքում պարտության մատնեց չինացի Դին Լիրենին՝ 1,5;0,5։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3–4–ին։