Երևանը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի ականապատման քարտեզները, Ադրբեջանը կվերադարձնի 15 գերիների - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի ականապատման քարտեզները, Ադրբեջանը կվերադարձնի 15 գերիների




Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել Ղարաբաղի Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված ականների քարտեզները, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

«Հուլիսի 3-ին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանական կողմը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ քարտեզները ձեռք բերելու հարցում միջնորդելու համար:

Ըստ Բաքվի գնահատականի՝ ականադաշտերի քարտեզների ձեռքբերումը կփրկի տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքեր, այդ թվում՝ սակրավորների, կարագացնի Ղրաբաղում շինարարական և վերակառուցման նախագծերի իրականացումը, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց վերադարձի գործընթացը:

«Որպես մարդասիրական քայլ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել հայկական ծագմամբ 15 մարդու, որոնք դատարանի որոշմամբ ազատազրկման էին դատապարտվել և որոնց պատժի ժամկետը լրացել է», - հայտնում են Ադրբեջանի արտգործնախարարությունից: