Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումը




System of a Down խմբի մենակատար, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն իր թվիթերյան էջում գրել է.

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ իրականացնի, իսկ հետո միջազգային միջոցառումներ կազմակերպի՝ կարծես ոչինչ չի եղել։ Մարզադաշտը, որտեղ պետք է տեղի ունենա Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման անցկացումը, գտնվում է խայտառակ զբոսայգուց ոչ հեռու, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտները: Խնդրում ենք ստորագրել change.org խնդրագիրը»: