Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները /թարմացվում է/. vnews.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները /թարմացվում է/. vnews.am




VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22թթ․ առաջնության մասնակից ակումբները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: 4 թիմեր շուտով կմեկնարկեն եվրոպական ակումբային մրցաշարերում․ չեմպիոն «Ալաշկերտը» Հայաստանը ներկայացնելու է Չեմպիոնների լիգայում, իսկ փոխչեմպիոն «Նոան», բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» և VBET Հայաստանի գավաթակիր «Արարատը»՝ ՈՒԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայում:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա առաջնությանը կմասնակցի նաև Առաջին խմբի գործող հաղթող «Սևանը»: Ցավոք, այս անգամ միայն Առաջին խմբի առաջնությունում կարող ենք հետևել Գյումրիի «Շիրակի» ելույթներին: Հնարավոր է՝ ուժեղագույնների մրցաշարում խաղալու հնարավորություն ստանա ԲԿՄԱ-ն, որը համալրված է բացառապես հայ երիտասարդ ֆուտբոլիստներով: Այժմ տրանսֆերային բուռն շրջան է, ակումբները սկսել են թարմացնել կազմերը՝ բաժանվելով որոշ խաղացողներից ու հրավիրելով նորեկների:


VNews․am-ը ներկայացնում է այն տեղափոխությունները, որոնք պաշտոնապես հաստատվել են ակումբների կողմից, ինչպես նաև նրանք, որոնց վերաբերյալ հայտարարություններ չեն եղել, սակայն դրանց իրականություն դառնալը որևէ կասկած չի հարուցում: Տվյալները՝ հուլիսի 5-ի դրությամբ:
«Ալաշկերտ»

Եկել են՝ Դավիթ Խուրցիձե, Արտակ Եդիգարյան (2-ն էլ՝ «Արարատ»), Ժոզե Էմբալո («Օլիմպիա Գրուձյոնձ», Լեհաստան), Ֆոֆանա Իսմայել Բեկո («ԻՄՏ Բելգրադ», Սերբիա), Դեու Դոսա Օլատունջի («Վան»), Սանթոս Դաս Նևես Խամես («Ուրարտու»), Աղվան Դավոյան («Շիրակ»)

Գնացել են՝ Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Գևորգ Կասպարով (ավարտել է կարիերան), Պապե Աբդու Կամարա, Միհրան Մանասյան, Սանդի Ինուսա Ումարու



«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը VBET ՀՊԼ 20/21-ում՝ 10 փաստով
«Նոա»

Եկել են՝ Ալեքսանդր Կարապետյան («Արարատ-Արմենիա»), Սարգիս Շահինյան («Արարատ-Արմենիա», վարձավճար), Միխայիլ Կովալենկո (թիմ է վերադարձել այնտեղից հեռանալուց 10 օր անց), Պավել Օվչիննիկով («Վելես», Ռուսաստան), Տիգրան Սարգսյան («Փյունիկ-2»), Իգոր Սմիրնով («Զվեզդա Սանկտ-Պետերբուրգ», Ռուսաստան)

Գնացել են՝ Վլադիմիր Ազարով («Ակրոն», Ռուսաստան), Յուրի Գարեգինյան («Փյունիկ»), Վալերիո Վիմերկատի («Արարատ-Արմենիա»), Վարդան Մովսիսյան (ավարտել է կարիերան), Մաքսիմ Դանիլին («Սպարտակ Մոսկվա-2», Ռուսաստան, վարձավճարի ժամկետի ավարտ), Վլադիսլավ Կրյուչկով, Էլիստանո Չիրո Մանգա, Ալան Տատաև, Կիրիլ Բոր, Նիկիտա Դուբչակ, Արթուր Ստեփանյան, Սամվել Հունանյան



«Նոայի» ելույթների ամփոփումը VBET ՀՊԼ 20/21-ում՝ 10 փաստով
«Ուրարտու»

Եկել են՝ Նանա Կվամե Անտվի («Լոռի»), Լիվիո Միլտս («Ռոդա Կերկրադե», Նիդերլանդներ), Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Նարեկ Գրիգորյան (3-ն էլ՝ ԲԿՄԱ, վարձավճարի ժամկետի ավարտ)

Գնացել են՝ Սանթոս Դաս Նևես Խամես («Ալաշկերտ»), Իգոր Պադերին (ընդգրկվել է թիմի մարզչական շտաբում), Եվգենի Կոբզար, Իսահ Ալիյու, Նարեկ Պետրոսյան



«Ուրարտուի» ելույթների ամփոփումը VBET ՀՊԼ 20/21-ում՝ 10 փաստով
«Արարատ»

Եկել են՝ Սերժ Դեբլե («Վիբորգ», Դանիա), Ալիկ Առաքելյան, Գոռ Մալաքյան, Ռոբերտ Դարբինյան (3-ն էլ՝ «Փյունիկ»), Էրիկ Վարդանյան, Արսեն Սադոյան (2-ն էլ՝ «Շիրակ», վարձավճարի ժամկետի ավարտ)

Գնացել են՝ Ուրոշ Նենադովիչ («Տարազ», Ղազախստան), Դավիթ Խուրցիձե, Արտակ Եդիգարյան (2-ն էլ՝ «Ալաշկերտ»), Մաքսիմ Զադերակա («Մետալիստ Խարկով», Ուկրաինա), Արթուր Դանիելյան («Սևան»), Քրիստիան Խիմենես, Իվան Սպիչկա, Զավեն Բադոյան, Սերոժ Թիթիզյան, Գրիգոր Մելիքսեթյան



«Արարատի» ելույթների ամփոփումը VBET ՀՊԼ 20/21-ում՝ 10 փաստով
«Արարատ-Արմենիա»

Եկել են՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա («Վան»), Վալերիո Վիմերկատի («Նոա»)

Գնացել են՝ Ալեքսանդր Կարապետյան («Նոա»), Սարգիս Շահինյան («Նոա», վարձավճար), Ջեյսոն Մարտինես («Ալբասետե», Իսպանիա), Անժելո Մենեզես, Դավիդ Հումանես, Հերադի Ռաշիդի, Նիկոլա Պետրիչ



«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը VBET ՀՊԼ 20/21-ում՝ 10 փաստով
«Վան»

Եկել են՝ Էրիկ Ազիզյան («Փյունիկ», վարձավճար), Ալեքսանդր Ստեպանով («Լոռի»), Դմիտրի Կուզկին («Զվեզդա Սանկտ-Պետերբուրգ», Ռուսաստան), Արման Մելիքսեթյան

Գնացել են՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա («Արարատ-Արմենիա»), Էդգար Մովսեսյան («Փյունիկ»), Դեու Դոսա Օլատունջի («Ալաշկերտ»), Դավիթ Նալբանդյան («Արարատ-Արմենիա», վարձավճարի ժամկետի ավարտ), Ալեքսանդր Տենյաև, Սամուր Ագամագոմեդով, Հենրի Ավագյան, Վլադիսլավ Վասիլյև, Վիուլեն Այվազյան, Գարեգին Կիրակոսյան, Ալեքսանդր Մաքսիմենկո, Ալեքսեյ Շիշկին, Մաքս Ժեստարև, Պավել Կորկին, Անդրեյ Զորին



«Վանի» ելույթների ամփոփումը VBET ՀՊԼ 20/21-ում՝ 10 փաստով
«Փյունիկ»

Եկել են՝ Հայկ Իշխանյան («Շիրակ»), Յուրի Գարեգինյան («Նոա»), Էդգար Մովսեսյան («Վան»), Արամ Քոչարյան («Լոռի»), Վասպուրակ Մինասյան («Ալաշկերտ»), Զորան Գայիչ («Զբրոյովկա Բրնո», Չեխիա), Կառլոս Տելես դոս Սանթոս Ջունիոր «Ժունինյո»

Գնացել են՝ Ալիկ Առաքելյան, Գոռ Մալաքյան, Ռոբերտ Դարբինյան (3-ն էլ՝ «Արարատ»), Միկիտա Տատարկով («Կրիվբաս», Ուկրաինա), Օլեգ Կոժուշկո («Ալեքսանդրիա», Ուկրաինա), Արթուր Քարտաշյան («Սևան»), Էրիկ Ազիզյան («Վան», վարձավճար), Մուհամադ Լադան Յուսուֆ («Սոչի-2», Ռուսաստան, վարձավճարի ժամկետի ավարտ), Իգոր Գոնչար, Վալերի Բոլդենկով, Գերման Պենկով, Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմա, Եվգենի Բուդնիկ, Անտոն Կոբյալկո, Նորայր Ղազարյան



«Փյունիկի» ելույթների ամփոփումը VBET ՀՊԼ 20/21-ում՝ 10 փաստով
«Սևան»

Եկել են՝ Անդրե Մենսալաո, Արթուր Ավագյան, Կլաուդիր Մարինի, Ղուկաս Պողոսյան, Լուիս Մաթեուս (բոլորն էլ՝ «Լոռի»), Արթուր Դանիելյան («Արարատ»), Արթուր Քարտաշյան («Փյունիկ»), Մարկո Դրոբնյակ («Նովի Պազար», Սերբիա)

Գնացել են՝ Էդվինաս Կլոնիունաս («Կաունո Ժալգիրիս», Լիտվա), Արտյոմ Խաչատուրով, Կոնստանտին Մանդրիչենկո, Սալոմոն Օբամա, Ռոբերտ Մինասյան, Ֆրանցիս Նվանկվո, Էրիկ Պետրոսյան, Գեղամ Թումբարյան, Արեգ Ազատյան, Ալեքսանդր Կալյաշին, Ախմեդ Ջինդոյան, Արամ Սարգսյան, Հովիկ Ներսեսյան, Դանիել Պետոյան, Էդվին Հակոբյան, Արման Մանուկյան, Պարգև Աբրահամյան


«Շիրակ»

Մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը

Եկել են՝ –

Գնացել են՝ Աղվան Դավոյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Փյունիկ»), Էրիկ Վարդանյան, Արսեն Սադոյան (2-ն էլ՝ «Արարատ», վարձավճարի ժամկետի ավարտ)




Նյութի աղբյուրը այստեղ։