Հրաշքով եմ փրկվել, կարող էի չքայլել, ոտքս 0-ից են հավաքել. Թամարա Գևորգյանը՝ սարսափելի ավտովթարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրաշքով եմ փրկվել, կարող էի չքայլել, ոտքս 0-ից են հավաքել. Թամարա Գևորգյանը՝ սարսափելի ավտովթարի մասին




«Հիվանդանոցում եմ, այն, ինչ տեսել եք համացանցում, համապատասխանում է իրականությանը» ,-Starnews-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով օրերս ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել էր հիվանդանոց:

«Երբ նայում եք լուսանկարներին, պարզ է դառնում, որ հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք, –Starnews-ին ասաց Թամարան:

Ըստ դերասանուհու՝ որևէ մեկի մեղավորությունը չկար, ինքնավթար էր.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը:

Թամարան նշեց, որ դեռ հստակ չէ՝ որքան է տևելու վերականգնողական փուլը.

«Որևէ ժամկետ չկա հստակ, այն, որ քայլելու եմ, արդեն իսկ հրաշք է, բժիշկների շնորհիվ է, որ ոտքս կարողացել են փրկել: Վերականգնողական փուլը երկար կտևի, սակայն շատ բաներ ինձնից է կախված, վիրահատությունից հետո կսկսվի արդեն վարժությունների փուլը, բժիշկները ժամկետի վերաբերյալ ոչինչ չեն կարողանում ասել»: