Շողերն իրեն զսպում է. Գրիշա Աղախանյանը՝ ամուսնալուծության լուրերից հետո առաջին անգամ խոսում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շողերն իրեն զսպում է. Գրիշա Աղախանյանը՝ ամուսնալուծության լուրերից հետո առաջին անգամ խոսում է




Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի միությունը, թերևս, ամենաքննարկվածներից է: Հաճախ են խոսում, որ զույգն ամուսնալուծվել է, սակայն Շողերը հերքել է այդ խոսակցությունները՝ նշելով, որ երբեք չի ամուսնալուծվելու Գրիշայից: Շողերն այս շրջանում ԱՄՆ-ում է բնակվում, նրան այնտեղ միացել է որդին: Գրիշան գրեթե երբեք մեկնաբանություններ չի անում իրենց միության մասին, սակայն վերջերս հարցազրույցներից մեկում խոսել է նաև իր և Շողերի 23 տարվա տարիքային տարբերության մասին՝ այդ ձևով հերքելով իրենց ամուսնալուծության խոսակցությունները:

«Չկա տնքալ, այ-ույ, պետք ա լինես հնարավորինս աշխույժ, ճկուն. Երիտասարդ և այլն… Իհարկե, երիտասարդ կինը ստիպում այդպիսին լինես: Մեկ-մեկ էլ տարիքային տարբերությունը բերում է ինչ-որ կոնֆլիկտների… Սերունդների կոնֆլիկտներ լինում են, բայց դա ստիպում է քեզ վրա աշխատես: Շողերի դեպքում էլ տարիքին հատուկ լրջությունը եկավ ավելի շուտ, ծանրակշիռ… Դեռ չի դժգոհում, միգուցե 60-անց լինեմ, դժգոհի: Ըստ Գրիշայի՝ Շողերը շատ դեպքերում իրեն զսպում է, որովհետև որպես Գրիշայի կին` շատ բաներ իրավունք չունի անելու»: