Գոհար Ավետիսյանի և որդու շքեղ տարեդարձները. ժամացույց՝ 40 հազար դոլար, ականջօղեր՝ 20 հազար դոլար արժողությամբ. երգել են Ռազմիկ Ամյանը և Արկադի Դումիկյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանի և որդու շքեղ տարեդարձները. ժամացույց՝ 40 հազար դոլար, ականջօղեր՝ 20 հազար դոլար արժողությամբ. երգել են Ռազմիկ Ամյանը և Արկադի Դումիկյանը




Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուլիսի 3-ին մեծ շուքով նշել է որդու՝ Գասպարի 1 տարեկանը: Գոհարը այդ առիթով մեծ, հայկական խնջույք է կազմակերպել, իսկ որպես երգիչներ երգել են Ռազմիկ Ամյանը և Արկադի Դումիկյանը:



Ի դեպ, Ռազմիկի մասին Գոհարը նշել էր, որ միշտ երազել է պարել նրա կենդանի կատարման ներքո: Գասպարի ծննդյան գիշերը Գոհարը ընտանիքի անդամների և ընկերների հետ գնացել է մեկ այլ ժամանցի վայր, որտեղ կեսգիշերից նշել է իր 28-ամյակը:

«Շնորհավոր ծննդյանս օրը: Այսօր ես դառնում եմ 28 տարեկան, չէի կարող ավելի լավ նվեր պատկերացնել, քան որդիս է, մեծ ու սիրելի ընտանիքս, և դուք՝ իմ սիրելի լսարան: Ես ձեզ շատ եմ սիրում»,- գրել է նա:

Խնջույքը եղել է շենքի 86-րդ հարկում և վերևից ալպինիստները պահել են «Շնորհավոր ծնունդդ, Գոհար» գրությամբ պաստառ: Այս անակնկալը նրան մատուցել են եղբայրներն ու քույրը:





Հաջորդ առավոտյան Գոհարը ցույց է տվել, թե ինչ շքեղ նվերներ են ստացել: Գոհարը Rolex բրենդի ժամացույց է նվեր ստացել, որի արժեքը 40-50 հազար դոլար է: Նա նաև նվերներ է ստացել Yves Saint Laurent, Balenciaga, Valentino, Dior, Tom Ford, Louis Vuitton բրենդներից, իսկ ծնողների նրան թանկարժեք Mercury ականջօղեր են նվիրել: Գոհարը մի քանի անգամ նշել է, որ այս զարդը և Rolex ժամացույցը Mercedes մեքենային համարժեք են:





Բրենդի պաշտոնական կայքում ականջօղներն արժեն 20 հազար դոլարից ավելի:

Շքեղ ծննդյան արարողություններից և թանկարժեք նվերները հանրայնացնելուց հետո Գոհարը մեկնել է հանգստի: