Աստղագուշակ՝ հուլիսի 6-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հուլիսի 6-ի համար




Խոյ: 

Թեև օրվա ընթացքում դժվարությունները շատ կլինեն, այնուամենայնիվ, կհաջողվի իրականացնել, այն ինչ ծրագրել էիք և անգամ ավելին: Մասնագիտական առավել նշանակալի ձեռքբերումներ են սպասվում նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են բժշկության, մանկավարժության, մշակույթի ոլորտներում:

Ցուլ: 

Բարեհաջող օր է : Նոր հնարավորություններ կընձեռնվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնել և հետաքրքիր լուծումներ առաջարկել: Այսօր հեշտությամբ կլուծեք այն բոլոր հարցերը, որոնց շուրջ երկար ժամանակ գլուխ եք կոտրել:

Երկվորյակ: 

Ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն:

Խեցգետին: 

Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռնված և ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ էլ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ է հնարավոր հաջողության հասնել:

Առյուծ: 

Բարեհաջող օր է: Միակ բանը, որ կարող է փչացնել այն, դա ձեզ համար կարևոր գործի ձգձգումն է: Հնարավոր է, այդպես էլ չհաջողվի տեղավորվել ժամանակի մեջ : Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, այլև ճիշտ գնահատել նրանց, ում հետ առնչվում եք:

Կույս: 

Օրը կանցնի բարդ և հագեցած: Ստիպված կլինեք զբաղվել մի շարք ձանձրալի, սակայն ակտուալ գործերով: Միանշանակ աջակիցների կարիք կզգաք: Անգամ շունչ քաշելու ժամանակչի լինի, կդժվարանաք կենտրոնանալ այն գործի վրա , որով զբաղվում եք: Այնուամենայնիվ խուճապի չեք մատնվի և ամեն բան կհասցնեք ճիշտ ժամանակին:

Կշեռք: 

Օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ ձեր տրամադրության վրա: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կմեծանա , և գործերն ավելի բարեհաջող կընթանան: Օրվա երկրորդ կեսին կարող եք ծրագրել հանդիպումներ՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:

Կարիճ: 

Օրը կարող է վերջնականապես հիասթափեցնել ձեզ: Ոչ այն պատճառով, որ մի շարք լուրջ դժվարություններ կծագեն, այլ այն, որ չափազանց միապաղաղ և դատարկ կթվա, մինչդեռ ինքներդ սուր զգացողությունների և արկածների ակնկալիքներ ունեք: Նախքան դրանց որոնումներով զբաղվելը՝ գնահատեք ձեր հնարավորությունները, ռիսկերը, փորձեք շատ բան չվտանգել:

Աղեղնավոր: 

Փորձեք սրտին մոտ չընդունել այն բոլոր անախորժությունները, որ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետագայում ամեն բան շատ ավելի լավ կդասավորվի: Պարզապես հանգստություն պահպանեք և աշխատեք վեճերի մեջ չներքաշվել: Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբյուր կլինեն և, ցանկացած հարցում, կաջակցեն:

Այծեղջյուր: 

Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել: Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

Ջրհոս: 

Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Վերջիններս այսօր կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Օրվա առաջին կեսին ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սիրելիի հետ վիճաբանությունները ևս չեն բացառվում: Չի ստացվի հասկանալ մտերիմներին, կարդալ նրանց մտքերը, այն դեպքում, երբ վերջիններս ձեզնից նման սպասելիքներ ունեն:

Ձկներ: 

Նպատակահարմար օր է անցյալում սկսած կարևոր և մեծամասշտաբ գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքը հնարավոր է չարդարացնի ձեր սպասելիքները, սակայն իրադարձությունների զարգացումը կապացուցի, որ ամեն բան կարգին է: