Մահացել է իտալացի երգչուհի եւ դերասանուհի Ռաֆայելա Կառան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է իտալացի երգչուհի եւ դերասանուհի Ռաֆայելա Կառան




Երկարատեւ հիվանդությունից հետո 78 տարեկանում մահացել է իտալացի երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Ռաֆայելա Կառան, հայտնում է «ANSA» գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նա կյանքից հեռացել է երկուշաբթի ցերեկը։ Հուղակավորության օրն ու վայրն առայժմ հայտնի չեն։

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան հայտարարել է, որ «խորապես ցնցված է արտիստի մահով, որը սիրված էր հեռուստադիտողների բազմաթիվ սերունդերի կողմից Իտալիայում եւ արտասահմանում»։

Ռաֆայելա Կառան ծնվել է Բոլոնիայում 1943թ․-ին, նրա իսկական անունն է Ռաֆայելա Մարիա Ռոբերտա Պելոնի։ Նա հայտնիության գագաթնակետին է եղել 1970-ականներին, երբ փոփ ժանրում երգեր էր կատարում Իտալիայում, Իսպանիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայում։ Կառան նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիք եք «Պոնտացի Պիղատոս» (1962), «Հուլիոս Կեսար․նվաճողը»․ (1962), «Ընկերներ» (1963), «Ես լրեստ եմ» (1965), «Սուրբը հետքի վրա է դուրս գալիս» եւ այլն։ Նա երկար ժամանակ աշխատել է իտալական պետական հեռուստատեսությունում՝ «RAI», վարել է տարբեր հեռուստահաղորդումներ։

Լուսանկարը՝ The Associated Press