Ջիվանը մարմնավորում էր հայկական դուդուկը. Սերժ Թանկյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջիվանը մարմնավորում էր հայկական դուդուկը. Սերժ Թանկյան




Մենք անչափ վշտացած ենք երաժշտության և մշակույթի լեգենդ Մաեստրո Ջիվան Գասպարյանի մահվան լուրից։ ԻՆստագրամյան իր էջում գրել է System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Ջիվանը մարմնավորում էր հայկական դուդուկը, որը ամենահայտնի վարպետն էր աշխարհում: Ջիվանը լավագույնս ներկայացրել է Հայաստանը և նրա երաժշտական ավանդույթները ժամանակակից աշխարհում։ Ես բախտ և հնարավորություն եմ ունեցել հանդիպել նրա հետ 2017 թվականին և կյանքի մի քանի դասեր քաղել այդ անհավանական մարդուց։

Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, մասնավորապես՝ իմ ընկեր Ջիվան Գասպարյան կրտսերին։ Հողը թեթեվ նստի վրադ, վարպետ ջան»,- գրել է Սերժ Թանկյանը: