Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են. Գնել Սանոսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են. Գնել Սանոսյան




Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։

Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են։ Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Որոշակի փուլից հետո նրանք արդեն կտեղակայվեն սահմանի երկայնքով, և հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։ Դրանից հետո մնացած բանակցային պրոցեսը կընթանա և որոշ հատվածներում ճշգրտումներ կարվեն»,– ասաց մարզպետը։

Գործընթացի մեկնարկի հստակ ժամկետ Սանոսյանը չցանկացավ նշել, բայց ասաց, որ բանակցությունները հենց այս պահին էլ ընթանում են ու դրանց ավարտը «օրերի հարց է»։
Գեղարքունիքի մարզպետը նաև հավելեց, որ բանակցություններին մասնակցում են բոլոր 3 կողմերը, այդ թվում` Ադրբեջանը։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։