Բարդ հարցերը կարող են լուծվել միայն ժողովրդի վստահությունն ունենալու դեպքում. Դուք ունեք դա. Պուտինը` Փաշինյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բարդ հարցերը կարող են լուծվել միայն ժողովրդի վստահությունն ունենալու դեպքում. Դուք ունեք դա. Պուտինը` Փաշինյանին


Մոսկվայում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը:

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ. «Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իրականում դա ամենակարևորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ դրա առթիվ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք մեր լուծման կարիքն ունեն»,- ասել է ՌԴ նախագահը:
 

Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։