Մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյան




Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայուն է։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, վերջին շրջանում մենք բավականին շատ և հաճախ ենք քննարկում անվտանգության հետ կապված հարցերը, որովհետև մեր տարածաշրջանում այնքան էլ կայուն իրավիճակ չէ։ Իհարկե, բոլորը գիտեն ձեր անձնական ջանքերը եւ Ռուսաստանի Դաշնության ջանքերը 44-օրյա պատերազմում հրադադարի հասնելու համար: Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայուն է, բայց ժամանակ առ ժամանակ անհանգստության, անկայունության ինչ-որ օջախներ են առաջանում: Սակայն իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանկան սահմանին, այստեղ ևս վերջին 2 ամիսներին անհանգիստ է իրավիճակը», - ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում սա արդեն իր երրորդ հանդիպումն է Պուտինի հետ, ինչը երկու երկրների ամուր հարաբերությունների մասին է փաստում։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։