Գլորվել ենք ձորը. ես, տղաս ու մայրս մահից հրաշքով ենք փրկվել. Իրինա Հարությունյանը՝ սարսափելի ավտովթարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գլորվել ենք ձորը. ես, տղաս ու մայրս մահից հրաշքով ենք փրկվել. Իրինա Հարությունյանը՝ սարսափելի ավտովթարի մասին




«Մահից եմ պրծել, Գյումրիի ճանապարհին մեքենայով գլորվել եմ ձորը»: Այս մասին Starnews-ի հետ զրույցում ասաց երգչուհի Իրինա Հարությունյանը, ով օրերս սարսափելի ավտովթարի էր ենթարկվել:

«Ես, որդիս և մայրս էինք մեքենայում, երեքս էլ, փառք Աստծո, որևէ վնասվածք չունենք,
պարզապես շոկի մեջ էինք», –Starnews-ին ասաց Իրինան:

Խոսելով վթարի պատճառի մասին՝ երգչուհին ասաց հետեւյալը.

«Ավտովթարի մեղավորը ես չէի, դիմացս բեռնատար դուրս եկավ: Արագ չէի վարում, ընթանում էի 40 կմ\ժ արագությամբ,
քանի որ ճանապարհաշինարարություն էր տեղի ունենում, ամբողջ ճանապարհը ավազ էր, մեքենայի հավասարակշռությունը կորցրի, ու մենք գլորվեցինք ձորը, այն խորը չէր: Մեքենան էլ վերականգնել չի լինի, բայց մենք լավ ենք»:

Իրինան նաև հավելեց, որ ըստ ականատեսների՝ հրաշք է, որ իրենք փրկվել են: