Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը




Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մերալ Դանիշ Բեշթաշը նիստերից մեկի ժամանակ նշել է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահարը:

«Գասպարյանը, ում կյանքը լի էր ցավով և կարոտով, իր վիշտը միացրեց դուդուկի ձայնին և մեզ պատմեց կյանքի մասին: Հիշում ենք նրան հարգանքով և երախտիքով»,- նշել է նա:

Թուրքական մամուլը ևս անդրադարձել էր Ջիվան Գասպարյանի մահվան լուրին: Լրատվամիջոցները նշել էին, որ նա ստեղծագործական երկար տարիների ընթացքում աշխատել է շատ հայտնի երաժիշտների հետ, երաժշտություն է գրել հայտնի ֆիլմերի համար, արժանացել է բազմաթիվ մրցանակների: