Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ռոմանտիկ տեսանյութն ու նրանց սիրո պատմությունը` երգչուհու նոր աշխատանքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ռոմանտիկ տեսանյութն ու նրանց սիրո պատմությունը` երգչուհու նոր աշխատանքում




Երգչուհի Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ֆեյսբուքի իր էջում ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Սիրուշոյի հետ նրա նոր՝ «Ես ու դու» երգի ներքո։

Սիրուշոյի նոր երգն իր ու Լևոնի հարաբերությունների մասին է։ Զույգի սիրավեպը սկսվել է դեռ դպրոցական տարիներից, երբ Սիրուշոն 14 տարեկան էր, Լևոնը` 16։ Նրանց կյանքում ամեն բան հարթ չի ընթացել, սակայն, հաղթահարելով բոլոր փորձությունները, զույգն առ այսօր միասին է և ստեղծել է ամուր ընտանիք։ Այս մասին տողեր կգտնեք նաև Սիրուշոյի երգում։


Նրանք ամուսնացած են 2009 թվականից։ Սիրուշոն ու Լևոնն ունեն երկու երեխա՝ 7-ամյա Ռոբերտն ու 5-ամյա Միքայելը։